Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլային վերլուծաբան Ջեյմի Քարագերը գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղամակարդակը:
«Հոլանդը լյուքս կարգի ֆուտբոլիստ է: Նա, անկասկած, համաշխարհային մակարդակի ռմբարկու է: Հիշե՛ք Պրեմիեր լիգայի վերջին 20 տարիների լավագույն հարձակվողներին. Թիերի Անրի, Լուիս Սուարես, Հարի Քեյն: Նրանք մեծ ազդեցություն են թողել խաղի վրա անգամ այն դեպքում, երբ գոլ չեն խփել: Այդ տղաները կարող էին խաղալ ցանկացած թիմում և ավելի շատ օգուտ կտային, քան գոլ խփելն է»,- 46-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» իռլանդացի լեգենդ Ռոյ Քինը Հոլանդին Անգլիայի 4-րդ դիվիզիոնի մակարդակին համապատասխան ֆուտբոլիստ էր անվանել:


