Անգլիական «Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Քարագերն աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին:
«Թիմի ցուցադրած արդյունքների համար չի կարելի մեղադրել մարզչին: Ակումբը ճիշտ մասնագետի է ընտրել, բայց ժամանակը ճիշտ չի ընտրել:
Ռուբենը բարդ ժամանակաշրջանում է հայտնվել «Օլդ Թրաֆորդում»: «Յունայթեդն» այժմ քաոսի մեջ է: «Լիվերպուլի» դեմ առաջիկա հանդիպումից հետո իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ:
Երևի ավելի ճիշտ կլիներ, որպեսզի Ամորիմը թիմը գլխավորեր ամռանը, բայց հավանաբար նրան ասել են. «Կա՛մ հիմա, կա՛մ երբեք»:
Այս ամենի գլխավոր պատասխանատուն և մեղավորն ակումբի ղեկավարությունն է»,- 46-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Ամորիմի օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» 8 խաղում 5 պարտություն է կրել:
Մանկունյացիները Պրեմիեր լիգայի 19 տուրից հետո վաստակել են 22 միավոր և 14-րդ տեղում են: