«Կրեմոնեզեի» հարձակվող Ջեյմի Վարդին ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Անգլիացի ֆուտբոլիստը նախորդ ամիս 10-13-րդ տուրերի ընթացքում խփել է 3 գոլ։
Քվեարկության արդյունքում 38-ամյա հարձակվողն առաջ է անցել Մայք Մենյանից («Միլան»), Լաուտարո Մարտինեսից («Ինտեր»), Դավիդ Ներեսից («Նապոլի»), Լեո Էստիգորից («Ջենոա») և Նիկոլո Ձանիոլոյից («Ուդինեզե»)։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


