Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը Լոնդոնի «Տոտենհեմի» կազմում «Նյուքասլի» դեմ խաղում ծանր վնասվածք է ստացել:
Ամենայն հավանականությամբ, 28-ամյա ֆուտբոլիստը ստացել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք: Անգլիացին արցունքներն աչքերին պատգարակով հեռացվել է խաղադաշտից: Մեդիսոնն այս խաղում փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին և 11 րոպե անց ընկել խոտածածկին:
Նա վերջերս էր ապաքինվել լուրջ վնասվածքից և վերադարձել մարզումներին: Եթե հաստատվի խաչաձև կապանների պատռվածքը, Մեդիսոնը բաց կթողնի 2025/26 մրցաշրջանի մեծ մասը կամ ամբողջ մրցաշրջանը:
Անգլիական թիմերի ընկերական խաղում գրանցվել է 1-1 հաշիվը:
James Maddison is forced to come off and a stretcher is being brought out 🤕 pic.twitter.com/90BE4R213u
— SpursOTM (@SpurOTM) August 3, 2025


