ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում բլոգեռ, դերասան Ջեյք Փոլը հաղթել է 58-ամյա Մայք Թայսոնին։
8-ռաունդանոց մենամարտում Փոլը լեգենդար մրցակցին պարտության է մատնել մրցավարների միաձայն որոշմամբ` 80-72, 79-73, 79-73։
Հիշեցնենք, որ Թայսոնը ռինգ է վերադարձել 19 տարի անց։ Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2005 թ. հունիսի 11-ին և պարտվել իռլանդացի Կևին Մաքբրայդին։ Նա 1987-1990 թթ. եղել է աշխարհի բացարձակ չեմպիոն և 11 անգամ պաշտպանել գոտիները։ Ամերիկացի բռնցքամարտիկը անցկացրել է 59-րդ մենամարտը, կրել 7-րդ պարտությունը, տարել է 50 հաղթանակ (44-ը` նոկաուտով)։
Ջեյք Փոլը 11 մենամարտում տարել է 10 հաղթանակ։ Նա նաև մեկ պարտություն ունի։