Ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլը 10-րդ հաղթանակ ն է տարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
27-ամյա Փոլը Տամպայում անցկացրած մենամարտում նոկաուտով հաղթել է UFC-ի նախկին մարտիկ Մայք Փերիին: Մենամարտի ելքը վճռվել է 6-րդ ռաունդում, երբ Փոլի հարվածներից հետո 32-ամյա ամերիկացին ընկել է ռինգի հատակին:
Սա Փոլի 10-րդ հաղթանակն է պրոֆեսիոնաալ ռինգում, 7-րդը՝ նոկաուտով: Ամերիկացին նաև ունի մեկ պարտություն: Փերիի համար էլ սա երկրորդ պարտությունն է, ունի 6 հաղթանակը, երեքը՝ նոկաուտով:


