Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նորընծա չեմպիոն «Բոստոն Սելթիքսի» թեթև հարձակվող Ջեյսոն Թեյթումը նշել է, որ ցանկանում է մնալ թիմում մինչև կարիերայի ավարտը:
«Ես զգում եմ, որ անհրաժեշտ եմ «Սելթիքսին», իսկ ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ ես երկար մնամ այստեղ: Պատրաստ եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Բոստոնում», քանի որ սիրում եմ տեղի երկրպագուներին, քաղաքն ու ակումբը: Մենք փայլեցինք այս մրցաշրջանում և դարձանք չեմպիոն, իսկ ապագայում փորձելու ենք հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել»,- Թեյթումի խոսքը մեջբերում է CBS-ը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ամերիկացի բասկետբոլիստն այս ամռանը 313.9 միլիոն դոլլար աշխատավարձով 5 տարվա պայմանագիր կնքեց «Սելթիքսի» հետ: