Logo

Ջիկիայի հեթ-տրիկն ու «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը. գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:26 / 03.04.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայտնի դարձան ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի մասնակիցները: Պատվավոր մրցանակի համար պայքարը կշարունակեն «Փյունիկը», գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան», «Վանը» և «Նոան»: Կիսաեզրափակչի զույգերը հայտնի կդառնան այսօր ժամը 19:30-ին Fast Sports-ի ուղիղ եթերում կայանալիք վիճակահանության ժամանակ:

FastNews-ը գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Կայացած 4 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: Ընդ որում կիսաեզրափակիչ մտած բոլոր 4 թիմերն էլ մրցակիցներին հաղթեցին դիմակայության երկու հանդիպումներում էլ: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 20 հանդիպումներից 8-ում հաղթել են դաշտի տերերը, 11-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, մեկ խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 4 հանդիպումներում խփվեց 19 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4,75 գոլ): Գավաթի ընթացիկ խաղարկության 20 հանդիպումներում արդեն գրանցվել է 84 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4,2 գոլ):

2. «Փյունիկը» գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում էլ խոշոր հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Երկու հանդիպումներում փյունիկցիները մրցակցի դարպասը 12 գոլ խփեցին, որից 5-ը գրանցվեց Թեմուր Ջիկիայի օգտին: Վերջինս դարձավ «Լեռնային Արցախի» հետ գավաթային դիմակայությունում «Փյունիկի» լավագույն ռմբարկուն: Գործող չեմպիոնը 3-րդ տարին անընդմեջ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:

3. «Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ հաջողությամբ հաղթահարեց քառորդ եզրափակչի արգելքը՝ կրկին հաղթելով «Ուրարտուին»: Գործող գավաթակիրը պատվավոր մրցանակի մրցաշարերում արդեն 6 խաղ անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունն «Արարատ-Արմենիան» կրել է «Ուրարտուից» գավաթի 2022/23թթ. խաղարկության քառորդ եզրափակչում՝ 2022թ. նոյեմբերի 26-ին սեփական դաշտում զիջելով 0-4 հաշվով:

4. «Ուրարտուն» 2-րդ տարին անընդմեջ գավաթի մրցաշարում զիջեց «Արարատ-Արմենիային»՝ պարտվելով դիմակայության երկու խաղերում էլ՝ 0-1, 1-2: Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկության եզրափակչում էլ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հետխաղյա 11մ հարվածաշարում 3-5 հաշվով պարտվել էր «Արարատ-Արմենիային» (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը 1-1 էր):

Գավաթի վերջին 12 խաղարկություններում «Ուրարտուն» 2-րդ անգամ չկարողացավ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել 2020/21թթ. մրցաշարում, որում «Ուրարտուն» քառորդ եզրափակչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջել էր «Նոային» (0-2, 2-2): Ընդհանուր առմամբ, «Ուրարտուին» 22 անգամ է հաջողվել հաղթահարել քառորդ եզրափակիչ փուլի արգելքը:

5. «Նոան» 4 անպատասխան գնդակ խփելով «Գանձասարի» դարպասը, թիմի պատմության մեջ գավաթի մրցաշարերում ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց: Մինչև այդ ամենախոշորը քառորդ եզրափակչի առաջին խաղում կապանցիների նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակն էր:

Ռուի Մոտայի գլխավորած թիմը գավաթի ընթացիկ խաղարկությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: «Նոան» գավաթի ընթացիկ մրցաշարի միակ թիմն է, որ գոլ բաց չի թողել: Գավաթի մրցաշարերին 8-րդ անգամ մասնակցող «Նոան» 3-րդ անգամ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Նախկինում թիմը նման հաջողության էր հասել 2019/20 և 2020/21թթ. խաղարկություններում:

6. Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Վանը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Հետաքրքիր է, որ բոլոր խաղերում էլ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 3 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը: «Վեստ Արմենիայի» հետ խաղում չարենցավանյան ակումբը գավաթի ընթացիկ մրցաշարում առաջին գոլերը բաց թողեց:

«Վանը» կրկնեց գավաթի մրցաշարերում իր լավագույն արդյունքը՝ 2-րդ անգամ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելով: Առաջին անգամ դա թիմին հաջողվել էր 2021/22թթ. խաղարկությունում:

7. Թեմուր Ջիկիան դարձավ Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում հեթ-տրիկ ձևակերպած 2-րդ ֆուտբոլիստը: Առաջինը «Սյունիքի» հարձակվող Արտեմ Հարությունյանն էր, որը նախնական փուլում 3 անգամ գրավել էր «Նիկարմի» դարպասը: Վերջինս մրցակցին զիջել էր 0-11 հաշվով:

Թեմուր Ջիկիան 5 գոլով գլխավորեց գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկը՝ մեկ գնդակով գերազանցելով Արտեմ Հարությունյանին: Ջիկիայի ցուցանիշը լավագույնն է փյունիկցիների շրջանում գավաթի վերջին 10 խաղարկություններում: Մինչև այդ գավաթի մեկ մրցաշարում փյունիկցիներից առավել արդյունավետ էր գործել Սեսար Ռոմերոն, որը 2014/15թթ. խաղարկությունում 5 գոլ էր խփել: Իսկ մեկ մրցաշարի ռեկորդակիրն Արման Քարամյանն է, որը 2002թ. մրցաշարում 9 գոլի հեղինակ է դարձել:

8. Խուան Օբրեգոնը («Լեռնային Արցախ»), Ալվին Թերան («Արարատ-Արմենիա»), Դմիտրի Տիխին («Ուրարտու»), «Վանի» ֆուտբոլիստներ Լևոն Վարդանյանն ու Մալիկ Օդեյինկան, Մարտին Գրիգորյանը («Վեստ Արմենիա») և «Նոայի» խաղացողներ Զավեն Խուդավերդյանն ու էրալդ Չինարին բացեցին գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում: 

Զավեն Խուդավերդյանը դարձավ Հայաստանի գավաթի խաղարկություններում «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Գանձասարի» դարպասը գրավելով 17 տարեկան 291 օրականում:

9. Էդգար Մալաքյանը հայկական ակումբներում և Հայաստանի երիտասարդական հավաքականում անցկացրած հանդիպումներում հոբելյանական՝ 50-րդ գոլը խփեց: Հայաստանի գավաթի խաղարկություններում «Լեռնային Արցախի» դարպասը խփած գոլը 8-րդն էր, որից 4-ը նրա հաշվին գրանցվել է «Փյունիկում» խաղալիս:

10. Գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումներում 3 ինքնագոլ գրանցվեց, որոնց հեղինակներ դարձան Գոռ Հակոբյանը («Լեռնային Արցախ»), Յարոսլավ Մատյուխինը («Վան») և Ալեքսանդր Պուսկոն («Ուրարտու»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:14 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Չելսին» խոշոր հաշվով հաղթեց ՊՍԺ-ին և դարձավ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն

00:26 / 14.07.2025 • Թենիս

Սիները գերազանցեց Ֆեդերերին Ջոկովիչին, Մարեյին, բայց զիջեց Նադալին

23:55 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Բլատեր. «Մենք ֆուտբոլը պարտվեցինք Սաուդյան Արաբիային»

23:27 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դոնալդ Թրամփը ներկա է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչին

22:56 / 13.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը երրորդ պարտությունը կրեց

22:25 / 13.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
Սիները հաղթեց Ալկարասին ու առաջին անգամ նվաճեց «Ուիմբլդոնի» տիտղոսը

21:59 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վահան Բիչախչյանը` Լեհաստանի Սուպերգավաթակիր

21:21 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Փյունիկ» - «Տրե Ֆիորի» հանդիպման մուտքն ազատ կլինի

Պաշտոնական
20:40 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԲԿՄԱ-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում

20:20 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ֆիրմինոն նոր ակումբ կունենա

19:56 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Լիվերպուլը» հաղթեց միջմրցաշրջանային հատվածի առաջին ընկերական խաղում

19:26 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Sky Sports. «Ման. Յունայթեդն» սպասում է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջարկին

18:52 / 13.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Կուդերմետովան ու Մերտենսը` կանանց զուգախաղի չեմպիոն

18:25 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Նապոլին» հերթական տրանսֆերը կիրականացնի

17:53 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Յոահիմ Լյովը կարող է գլխավորել Ուզբեկստանի հավաքականը

17:21 / 13.07.2025 • Հոկեյ

Օվեչկինը NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու դառնալուց հետո թանկարժեք նվերներ է հանձնել ակումբակիցներին

16:59 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մկոյանը նոր մրցաշրջանը կդիմավորի իր կարիերայի հայկական 8-րդ ակումբում

Բացառիկ
16:25 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիոն հայտնել է` երբ Մոդրիչն ու «Միլանը» պայմանագիր կստորագրեն

15:58 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մեսին մոտ է 13 տարի առաջ սահմանած ռեկորդը կրկնելուն

15:25 / 13.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-video-icon
Ուսիկ. «Դյուբուային հաղթելուց հետո կգնամ կարաոկե»

14:59 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Օբամեյանգն ու «Մարսելը» բանակցում են

14:25 / 13.07.2025 • Թենիս

Դանիիլ Մեդվեդևը՝ «Արքայական գավաթ» մրցաշարի հաղթող

13:57 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Ցուցանիշ, որով Մեսին առաջինն է MLS-ի պատմության մեջ

13:15 / 13.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
UFC. Դերիք Լյուիսը 35-րդ վայրկյանին նոկաուտի է ենթարկել Թալիսոն Թեյշերային

12:57 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
38-ամյա Հալկը գոլ է խփել անկյունայինից կատարած հարվածով

12:14 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դի Մարիան «Ռոսարիո Սենթրալ» վերադարձից հետո առաջին խաղում գոլ է խփել

11:49 / 13.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 13-ի խաղերի անոնսը

11:25 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բելգիական ակումբների սանը կարիերան կշարունակի «Արարատում»

Պաշտոնական
10:54 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մեսին MLS-ում հինգերորդ խաղն անընդմեջ դուբլ է գրանցել

10:10 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լուկաս Սելարայանը շքեղ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում

00:51 / 13.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ընդամենը 35 գեյմ. Շվյոնտեկը դարի ռեկորդ է սահմանել

00:22 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան. «Պարտվեցինք Սուպերգավաթը, բայց հաղթել ենք առաջնությունը»

23:50 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սա հրաժեշտ չէ. կհանդիպենք ավելի ուշ». Մոդրիչի հրապարակումը

23:27 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
40-ամյա Կասորլան «Ռեալ Օվիեդոյի» հետ նոր պայմանագիր է ստորագրել

Պաշտոնական
23:05 / 12.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը երևանյան ԵԱ-ի երկրորդ խաղում ևս պարտվեց

22:41 / 12.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ցուցանիշ, որով Շվյոնտեկը պատմության մեջ 8-րդ թենիսիստուհին է

22:11 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույնները ստացել են իրենց մրցանակները

21:41 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Կրասնոդարի» «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներում

21:00 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին, «Կրասնոդարը» Սուպերգավաթը պարտվեց ԲԿՄԱ-ին

20:33 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Վանն» առաջին անգամ երկրորդ թիմ ունի

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ