Logo

Ջիմ Ռետկլիֆը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր

13:58 / 21.02.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռետկլիֆը պաշտոնապես դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր, հայտնում է ակումբի պաշտոնակա կայքը:

Սըր Ռետկլիֆը ձեռք է բերել անգլիական ակումբի A և B դասի բաժնետոմսերի 27.7 տոկոսը:

Գործարքի բոլոր պայմանները կատարվել են: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Պրեմիեր լիգան նույնպես տվել են իրենց համաձայնությունը:

Ջիմ Ռետկլիֆը 200 միլիոն դոլար է ներդրել A և B կարգի լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Եվս 100 միլիոն գործարարը կներդնի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ միջոցներն ուղղվելու են «Օլդ Թրաֆորդի» ենթակառուցվածքների թարմացմանը:

«Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր: Սա մեր ճանապարհի միայն սկիզբն է: «Յունայթեդը» վերադառնալու է անգլիական ֆուտբոլի բարձունք: Այսօրվանից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի են արագանալու»,- նշել է «INEOS»-ի ղեկավարը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 25 տուրից հետո վաստակել է 44 միավոր և 6-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ