Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռեթքլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից, հայտնում է L’Informé-ը:
Գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը՝ «Նիսը» վաճառքի հանելու համար:
Ռեթքլիֆը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել մանկունիական ակումբի վրա:
Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային բանկին արդեն պատվիրել է գնորդ փնտրել:
Բրիտանական աղբյուրները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (PIF) արդեն արձագանքել է: PIF-ը պատրաստ է Ռեթքլիֆին վճարել պահանջվող գումարը, որը նա կօգտագործի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի մնացած մասը գնելու համար: