Logo

Ջոն Մաքինրոյ. «Մինչև Նադալին տեսնելը կարծում էի, որ Ջիմի Քոնորսը շատ է կռվել»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:13 / 19.07.2022• Թենիս
Ջոն Մաքինրոյ-Ռաֆայել Նադալ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ջոն Մաքինրոյը խոսել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի կամային որակների մասին:

«Ես երբեք նրա նման մեկին չեմ տեսել: Մինչև Ռաֆայել Նադալին տեսնելը կարծում էի, որ Ջիմի Քոնորսը շատ է կռվել:

Դա խելագարություն է և նրա հիմնական հատկանիշն է, անկասկած:

Մենք բոլորս գիտենք, որ Նադալն անհավանական խաղացող է։ Բայց նա կարող է նման ջանքեր գործադրել խաղից խաղ։ Մյուսները ձգտում են դրան, բայց դա անելը շատ դժվար է։ Հակառակ դեպքում բոլորը այդպես կանեին»,- ամերիկացու խոսքը մեջբերում է Tennis 365-ը:

Ավելի վաղ Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել Նիկ Կիրյոսի դեմ «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչին: Մրցաշարում 2-րդ անընդմեջ տարին հաղթել էր սերբ Նովակ Ջոկովիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ