Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Մոնրեալում կայանալիք «Մասթերսին»։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է մեկնաբան Ջոն Հորնը։
«Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Մոնրեալի մրցաշարին»,- գրել է Հորնը։
Սերբ թենիսիստը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հրաժարվելու պատճառով չի կարող մեկնել ԱՄՆ։ Մոնրեալն ամռան միակ խոշոր մրցաշարն է, որը չի անցկացվելու ԱՄՆ-ում։ Այս պահին Նովակի մասնակցությունը US Open-ին հարցականի տակ է։
Ջոկովիչը «Մեծ Սաղավարտի» 21-ակի չեմպիոն է։ Սերբ թենիսիստը ռեկորդակիր է ATP «Մասթերս 1000» սերիայի մրցաշարերում՝ մենապայքարներում։
«Մեծ Սաղավարտի» նախորդ մրցաշար «Ուիմբլդոնում» Ջոկովիչը եզրափակիչում հաղթեց Նիկ Կիրյոսին։


