Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում մրցեց Լիվերպուլի «Էվերտոնի» հետ և նվազագույն հաշվով հաղթեց։ «Ազնվականների» կազմում դիպուկ 11-մետրանոց իրացրեց իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։
Հաջորդ տուրում «Չելսին» օգոստոսի 14-ին սեփական տանը կմրցի «Տոտենհեմի» հետ։ «Էվերտոնն» օգոստոսի 13-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Ասթոն Վիլայի» հետ։
Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Էվերտոն» - «Չելսի»՝ 0-1
Ժորժինյո, 45+9 (11մ)