Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում մայիսի 11-ին տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արաքսիա Սվաջյանը, պաշտոնատար այլ անձինք և հայկական սպորտի ներկայացուցիչներ:
Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ կտրել է մարզադպրոցի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը:
Մարզադպրոցը 8 հիմնական և 5 երկրորդական հարթակ ունի: Մարզադպրոցի կառուցման համար ծախսվել է 581,6 միլիոն դրամ, ծրագրի իրականացումը սկսվել էր 2021 թվականից:
Ֆոտո՝ ԿԳՄՍ