«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:
Ինչպես հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «քաղաքաբնակներն» արգենտինական թիմի հետ պայմանավորվել են 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում: Գործարքի արժեքը կազմելու է 18,5 մլն եվրո:
Ալվարեսը Մանչեսթեր կժամանի 2022 թվականի ամռանն, իսկ մինչև այդ «Ռիվեր Փլեյթում» հանդես կգա վարձակալական հիմունքներով:
Հավելենք, որ Արգենտինայի առաջնությունում Ալվարեսը դարձել էր լավագույն ռմբարկու՝ 21 խաղում դառնալով 18 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: