Logo

Յուրչենկո. «Մենք մաքսիմալիստ ենք և միշտ ցանկանում ենք ավելին» (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:45 / 17.08.2022• ՍՊՈՐՏ
Դավիթ Յուրչենկո

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» օգոստոսի 18-ին Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» դեմ։

Կայացել է «Փյունիկի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Առաջին լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը։

«Կոռեկտ չէ «Շերիֆի» անցյալ տարվա փորձը համեմատել այս տարվա հետ, քանի որ «Ալաշկերտն» էլ էր այլ թիմ։ Իհարկե, հետևում ենք «Շերիֆի» ելույթներին և շատ տեղեկություններ ունենք նրանցից, ինչը մեզ համար առավելություն է։

Մենք մաքսիմալիստ ենք և միշտ ցանկանում ենք ավելին։ Այս պահին մեր ունեցածը մինիմումն է և կցանկանանք ստանալ մաքսիմումը։ Տեսնենք՝ ինչ կստացվի։ 

Ցավոք՝ չգիտենք ապագայում մեզ ինչ է սպասվում և ապրում ենք ներկայով։ Մենք պարզապես պատրաստվում ենք վաղվա խաղին և ամեն բան կանենք՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու համար»,- ասել է Յուրչենկոն։

«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2), իսկ «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):

«Շերիֆին» հաղթելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3):

Երկրորդ փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:

Եղիշե Մելիքյան. «Շերիֆի» արգելքը հաղթահարելը մեր ուժերից վեր չէ»

«Փյունիկի» նախախաղային վերջին մարզումը՝ VNews-ի ֆոտոշարքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ