Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Ամստերդամի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում կայանալիք խաղի մասին:
«Ես չէի ուզում հայտնվել այս իրավիճակում, բայց մենք դրա մեջ ենք. Նախկինում անհավանական բաներ են տեղի ունեցել, թիմը շատ հետևողական խաղ էր ցուցադրում:
Ես չեմ կարդում, թե ինչ են գրում թերթերը մեր մասին։ Մենք պարզապես պետք է պատասխանենք վատ արդյունքներին»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության A խմբի առաջին տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում 1-4 հաշվով պարտվել էր իտալական «Նապոլիին», իսկ հոլանդական «Այաքսը» սեփական խաղադաշտում 4-0 հաշվով ջախջախել էր շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»:
«Լիվերպուլ» - «Այաքս» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


