Մարզահագուստ արտադրող գերմանական Adidas ընկերությունը ներկայացրել է Թուրինի «Յուվենտուսի» երրորդ մարզաշապիկը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր համազգեստը վարդագույնի, կապույտի և ճերմակի համադրությամբ է: Թուրինցիներն այդ մարզաշապիկով կխաղան արտագնա հանդիպումներում:
Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն Ա Սերիայում անցկացրած 5 խաղից հետո 9 միավորով 6-րդն է: «Յուվենտուսը» սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ Փարիզում հյուրընկալվելով Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին:
Magic is something we make 💪
— JuventusFC (@juventusfcen) September 5, 2022
Our new @adidasfootball third kit - available now! ✨
Magic is something we make 💪💞
— Juventus Women (@JuventusFCWomen) September 5, 2022
Our new third kit is available now ✨@adidasfootball


