Իտալական Ա Սերիայի մեկնարկային տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը 3-0 հաշվով հաղթեց Էմիլիա-Ռոմանիա շրջանը ներկայացնող «Սասուոլոյին»:
Հաշիվը բացեց «Յուվենտուսի» նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան, այնուհետև դուբլի հեղինա կդարձավ սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը:
2-րդ տուրում թուրինյան ակումբը հյուրընկալվելու է Ջենոայի «Սամպդորիային», «Սասուոլոն» ընդունելու է Ա Սերիայի նորեկ «Լեչեին»:
Ա Սերիա, 1-ին տուր
«Յուվենտուս» - «Սասուոլո»՝ 3-0
Անխել դի Մարիա, 26, Դուշան Վլահովիչ 43 (11մ), 51


