Logo

«Յուվենտուսը» Պոգբային փոխարինելու համար ցանկանում է վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:54 / 28.07.2022• ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», հայտնում է Calciomercato-ն:

Թուրինյան թիմը ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքից հետո ցանկանում է նրա դիրքում նոր ֆուտբոլիստի ձեռք բերել: Պոգբան կողային մենիսկի վնասվածք ունի, և կարող է վիրահատվել: Նույնիսկ վտանգված է Պոգբայի՝ ԱԱ-2022-ին մասնակցությունը: 

32-ամյա կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը 2016-2020 թվականներին խաղացել է «Յուվենտուսում»: Բոսնիացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր թուրքական «Բեշիքթաշում»:

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան հուլիսի 11-ին էր ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել «Յուվենտուս», որի գույները պաշտպանել է նաև 2012-2016 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ