Չեմպիոնների լիգայի խաղարկության H խմբի 2-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» կմրցի պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում:
«Յուվենտուս». Պերին, Բրեմեր, Բոնուչի, Դանիլո, Կուադրադո, Մակքենի, Պարեդես, Միրետի, Կոստիչ, Միլիկ, Վլախովիչ:
«Բենֆիկա». Վլախոդիմոս, Գրիմալդո, Սիլվա, Օտամենդի, Բա, Ֆերնանդես, Լուիս, Մարիու, Ռաֆա Սիլվա, Ներես, Ռամոս:


