«Տոտենհեմն» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրվել «Յուվենտուսի» ևս մեկ կիսապաշտպանով։
Դեյան Կուլուսևսկիի վարձակալությունից բացի, լոնդոնյան ակումբը, ամենայն հավանականությամբ, կգնի Ռոդրիգո Բենտանկուրի տրանսֆերային իրավունքները։ Նրանով նաև «Ասթոն Վիլան» է հետաքրքրված։
24-ամյա ուրուգվայցու տեղափոխության համար «Տոտենհեմը» 19 մլն եվրո կվճարի, ևս 5 մլն եվրո նախատեսված է հավելավճարի տեսքով՝ հաղորդում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Ա Սերիայի 19 խաղում Բենտանկուրը 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։