«Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան հետաքրքրել է «Յուվենտուսին»՝ հաղորդում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբի բացի, ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն», «Բարսելոնան» և «Բավարիան»։ Նրա պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։
Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» Կեյտայի տրանսֆերի համար մղվող պայքարում առաջատար է։ Իտալական ակումբը 30 մլն եվրո է պատրաստ վճարել կիսապաշտպանի համար։