«Յուվենտուսը» հայտնել է, որ ձեռք է բերել «Տորինոյի» պաշտպան Գլեիսոն Բերեմի տրանսֆերային իրավունքները։ Բրազիլացու հետ կնքվել է հնգամյա պայմանագիր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը 40 մլն եվրո է վճարել տեղափոխության համար։ Եվս 7 մլն եվրո նախատեսված են հավելավճարների տեսքով։
2021/22 մրցաշրջանում Բրեմերը մասնակցել է Ա Սերիայի 33 խաղի և ճանաչվել առաջնության լավագույն պաշտպան։


