«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսի տրանսֆերային իրավունքները, հաղորդում է Eurosport-ը։
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը պատրաստ է 25-ամյա իսպանացու համար 40-45 մլն եվրո վճարել։ Նշվում է, որ «Վիլյառեալը» 50 մլն եվրո է պահանջում պաշտպանի դիմաց։
2021/22 մրցաշրջանում Տորեսը «Վիլյառեալի» կազմում մասնակցել է 46 խաղի, խփել 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։


