«Յուվենտուսը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժեշտ տալ բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոյին, ինչպես նաև ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին՝ հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս ֆուտբոլիստները չեն մտնում թիմի գլխավոր մարզիչ Մաքս Ալեգրիի ծրագրերի մեջ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արդեն կես տարուց նրանք ազատ գործակալ կդառնան՝ թուրինցիները ցանկանում են որքան հնարավոր է շուտ հրաժեշտ տալ նրանց։
Նշվում է, որ ԱՊԼ-ի մի քանի ակումբներ այս ֆուտբոլիստների հարցով արդեն կապ են հաստատել «Յուվենտուսի» հետ, բայց պաշտոնական առաջարկի գործը դեռ չի հասել։ Սանդրոյի ու Ռաբիոյի հեռանալը «Յուվեին» հնարավորություն կտա թոթափել աշխատավարձերի բեռն ու նոր ֆուտբոլիստների թիմ հրավիրել։


