Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն ու թիմի նորեկ Ջոբ Բելինգհեմը տարաձայնություններ ունեն:
Գերմանական ակումբի գլխավոր մարզիչն անդրադարձել է անգլիացի խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին: Բելինգհեմը մրցաշրջանի մեկնարկում քիչ խաղաժամանակ է ստանում.
«Բոլորն էլ ուզում են միշտ խաղալ: Սակայն ակումբ տեղափոխվելուց հետո դու պետք է մրցակցես՝ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար»,- ասել է Կովաչը, որի խոսքն է մեջբերում TalkSport-ը:
Հաղորդվում է, որ Բելինգհեմը հսկայական ճնշման տակ է, քանի որ ժամանակին Գերմանիայում՝ հենց Դորտմունդի «Բորուսիայում», փայլուն է հանդես եկել նրա ավագ եղբայրը՝ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը:


