Logo

Ջոկովիչ. «3-4 տարի առաջ տեսնում էի, որ նա դառնալու է աշխարհում լավագույններից»

12:47 / 01.04.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը գովեստի խոսքեր է ասել 19-ամյա չեխ Յակուբ Մենշիկի մասին, հայտնում է The Daily Star-ը:

«Յակուբն այն քիչ մրցակիցներից է, որին պարտվելն այնքան էլ ցավալի չէ: Ես նրա խաղը տեսել եմ, երբ 15-16 տարեկան էր, և հրավիրեցի՝ միասին մի քանի մարզումներ անցկացնելու: Բելգրադում նա մարզվում էր իմ ակումբում: Հաճելի է հիմա տեսնել նրա առաջընթացը:

Ես դեռ 3-4 տարի առաջ տեսնում էի, որ նա դառնալու է աշխարհում լավագույններից: Մենշիկի խաղն ամբողջական է, նա բացահայտում է իր ներուժը: Նրա մատուցումը հզոր ու ճշգրիտ է, ինչը թույլ է տալիս շատ միավորներ վաստակել:

Յուկուբի բեքհենդը նույնպես բարձր մակարդակում է: Չեխական թենիսի դպրոցում բոլորն էլ լավ բեքհենդ ունեն, բայց նրա ֆորհենդն էլ է լավը դարձել: Վստահ եմ՝ դեռ շատ ենք լսելու նրա մասին»,- ասել է Ջոկովիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ