Logo

Ջոկովիչ. «Առաջին սեթում բախտս բերեց»

22:03 / 27.01.2023Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում ամերիկացի Թոմի Պոլի նկատմամբ վստահ հաղթանակը:

«Երկրպագուներիս աջակցությունն ինձ համար ամեն ինչ է, մանավանդ կարիերայի այս փուլում: Մենք շատ ենք աշխատել մրցաշրջանի մեկնարկից առաջ, որ ես կարողանամ հասնել լավագույն մարզավիճակին:

Դժվար առաջին սեթ անցկացրի, բախտս բերեց որոշ չափով, սակայն ուրախ եմ, որ կխաղամ հերթական եզրափակիչում»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Tennis TV-ն:

Australian Open-ի եզրափակիչում Նովակ Ջոկովիչը կմրցի հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին:

Հիշեցնենք, որ Australian Open-ը մեկնարկել է հունվարի 16-ին և կավարտվի հունվարի 29-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր  կրել    երկրորդ շրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ