Logo

Ջոկովիչ. «Australian Open-ում նվաճած առաջին տիտղոսն ամենաքաղցրն է ինձ համար»

15:13 / 10.01.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչը նշել է Ավստրալիայի բաց առաջնությունում նվաճած ամենանշանակալի տիտղոսները:

«Առաջին տիտղոսն ամենաքաղցրն է, և վերջինը, որ այստեղ նվաճեցի 2023 թվականին: Յուրաքանչյուր տիտղոսն էլ թանկ է ինձ համար, բայց նշածս երկուսը յուրահատուկ են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է աշխարհի նախկին առաջին ռակետը:

37-ամյա Ջոկովիչը Australian Open-ի 10-ակի հաղթող է: Նոր մրցաշրջանում նրա առաջին մրցակիցն ամերիկացի Նիշեշ Բասավարեդին է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ