Logo

Ջոկովիչ. «Ցանկանում եմ մասնակցել 2028 թվականի Օլիմպիական խաղերին»

18:44 / 30.12.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող և Փարիզի Օլիմպիական խաղերի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2028 թվականի Օլիմպիական խաղերին, հաղորդում է TNT Sports-ը:

«Ես ցանկանում եմ շարունակել կարիերաս։ Լոս Անջելեսի 2028թ. Օլիմպիական խաղերն իմ ուղենիշն են, բայց սահմանափակումներ չկան։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ նկատի ունեմ։ Եկեք պարզապես շարունակենք։

Ես սիրում եմ հարվածել թենիսի գնդակին և սիրում եմ մրցակցել։ Կարևորը կիրքն ու սերն են։ Քանի դեռ դու իսկապես զգում ես, որ խաղում ես բարձր մակարդակով և մարմինդ դիմանում է, ինչո՞ւ ոչ։

Մարդիկ սիրում են խոսել, ենթադրություններ անել թենիսից իմ հեռանալու մասին։ Բայց մարդիկ առհասարակ սիրում են պարզապես խոսել։ Ի վերջո, ես զգում եմ, որ դեռևս ավանդ ունեմ թենիսի զարգացման գործում»,- ասել է Ջոկովիչը:

Լեգենդար Նովակ Ջոկովիչը 38 տարեկան է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ