Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է իտալացի Լորենցո Մուզետիից կրած պարտությունը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում:
«Անկեղծ ասած՝ նման խաղից հետո ինձ ահավոր վատ եմ զգում, սակայն շնորհավորում եմ Մուզետիին: Կարևոր պահերին նա շատ լավ տեսք ուներ: Հաջողություն եմ մաղթում: Գիտեի, որ բարդ խաղ է լինելու: Ինքնազգացողությունս վատ է, քանի որ պարտվել եմ: Ավելացնելու ոչինչ չունեմ: Պետք է մոռանամ այս հանդիպումն ու շարժվեմ առաջ»,- 35-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է Air Sportt-ը:
Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը 6-4, 5-7, 4-6 հաշվով պարտվել էր աշխարհի 21-րդ ռակետ Լորենցո Մուզետիին ու ավարտել ելույթները: Պարտությունից հետո «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը ոտքով կոտրել էր ռակետը: