Ավստալիայի բաց առաջնության նորընծա հաղթող Նովակ Ջոկովիչի մարզիչ Գորան Իվանիշևիչը պատմել է, թե ինչպես է սերբ թենիսիստը հաղթահարել ոտքի վնասվածքը մրցաշարի ընթացքում:
«Թենիսիստների 97 տոկոսն այդպիսի վնասվածքից հետո չէր շարունակի մրցաշարը, սակայն Նովակն այլ բնավորություն ունի: Նա այլմոլորակային է: Ջոկովիչին մարզում եմ արդեն 4 տարի, սակայն չի դադարում զարմացնել ինձ: Ամենասարսափելի պահը Դիմիտրովի դեմ մրցախաղի ժամանակ էր, սակայն նա կրկին չհանձնվեց ու ամեն ինչ տվեց հաղթանակի համար»,- Իվանիշևիչը խոսքը մեջբերում է atptour.com-ը:
Հիշեցնենք, որ Մելբուրնում ավարտված թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 35-ամյա Ջոկովիչը 3 սեթում 6-3, 7-6, 7-6 հաշվով պարտության էր մատնել աշխարհի երրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Սերբ թենիսիստը նվաճել էր 22-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ու կրկնել իսպանացի Ռաֆայել Նադալի ռեկորդը:


