Մայամիում ընթացող ATP «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում Նովակ Ջոկովիչը 6:2, 6:2 հաշվով հաղթել է Լորենցո Մուզետիին:
37-ամյա թենիսիստը 12 բրեյքի հնարավորություն է ունեցել և իրացրել է 5-ը:
Իտալացին համարվում է Ջոկովիչի ամենաանհարմար մրցակիցներից մեկը: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում սերբը նրան երկու անգամ հաղթել է միայն վճռորոշ 5-րդ սեթում, իսկ 2023-ին պարտվել է Մոնտե-Կառլոյի «Մասթերսում»:
Մրցաշարի 6-ակի հաղթողը քառորդ եզրափակիչում հանդիպելու է ամերիկացի Սեբաստիան Կորդային, որը 1/8 եզրափակիչում 6:4, 2:6, 6:4 հաշվով հաղթել է Գաել Մոնֆիսին:


