Logo

Ջոկովիչն ու Մարեյը կշարունակեն գործակցությունը

14:36 / 16.02.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հաստատել է, որ կշարունակի գործակցությունը լեգենդար Էնդի Մարեյի հետ, հաղորդում է Sportal-ը:

«Իմ մարզիչը շարունակում է աշխատել: Անժամկետ գործակցության պայմանավորվածություն ունենք։ Նա ինձ հետ կլինի առաջիկա մի քանի մրցաշարերում, իսկ դրանից հետո մենք կհասկանանք հետագան»,- ասել է 37-ամյա սերբը:

Հիշեցնենք, որ Մարեյը մարզական կարիերան ավարտելուց հետո Ջոկովիչի թիմին է միացել որպես մարզիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ