Logo

Ջոկովիչը բաց կթողնի Տորոնտոյի «Մասթերսը»

10:40 / 24.07.2023Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Տորոնտոյում կայանալիք «Մասթերսին», հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Սերբ թենիսիստը նման որոշում է կայացրել հոգնածության պատճառով։ 36-ամյա Ջոկովիչին կփոխարինի ամերիկացի Քրիստոֆեր Յուբենկսը։

Տորոնտոյի «Մասթերսը» կկայանա օգոստոսի 7-13-ին։

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն այս ամիս մասնակցել էր «Ուիմբլդոնին», որի եզրափակիչում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ