Logo

Ջոկովիչը չի մասնակցի Ցինցինատիի «Մասթերսին»

00:19 / 05.08.2025Թենիս
Պաշտոնական
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Ցինցինատիի «Մասթերսին», տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից:

Սերբը հրաժարվել է մասնակցությունից, նա վնասվածք չունի: Ջոկովիչն այս մրցաշարը հաղթել է երեք անգամ:

Տարբեր հեղինակավոր աղբյուրներ գրում են, որ 38-ամյա Ջոկովիչը պատրաստվում է «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարին` ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի 24-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ