«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Ցինցինատիի «Մասթերսին», տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից:
Սերբը հրաժարվել է մասնակցությունից, նա վնասվածք չունի: Ջոկովիչն այս մրցաշարը հաղթել է երեք անգամ:
Տարբեր հեղինակավոր աղբյուրներ գրում են, որ 38-ամյա Ջոկովիչը պատրաստվում է «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարին` ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի 24-ին:


