Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Մայամիի «Մասթերսին», հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Սերբ թենիսիստն այս մրցաշարին չի մասնակցում 2019 թվականից հետո: Այդ տարվա խաղարկությունում Ջոկովիչը պայքարից դուրս էր մնացել չորրորդ շրջանից, որտեղ պարտվել էր իսպանացի թենիսիստ Ռոբերտո Բաուտիստա Ագուտին:
Մայամիի «Մասթերսը» 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով չէր անցկացվել:
Հիշեցնենք, որ 36-ամյա Ջոկովիչը մարտի 12-ին Ինդիան Ուելս «Մասթերսի» 1/16 եզրափակիչում պարտվել էր աշխարհի 123-րդ ռակետ, իտալացի Լուկա Նարդիին (4-6, 6-3, 3-6):


