Logo

Ջոկովիչը հաղթեց թենիսիստի, որին 7 տարի չէր հանդիպել

18:16 / 07.10.2025Թենիս
null

Շանհայի «Մասթերսի» 1/8 եզրափակիչում Նովակ Ջոկովիչն առավելության հասավ աշխարհի 41-րդ ռակետ Խաումե Մունարի դեմ մրցախաղում, որտեղ գրանցվեց 6:3, 5:7, 6:2 հաշիվը:

Նախորդ անգամ սերբն ու իսպանացին հանդիպել էին 2018 թվականի «Ռոլան Գարոսում»: Այդ ժամանակ Նովակը վստահ հաղթանակ էր տարել:

Շանհայի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում 38-ամյա Ջոկովիչը կմրցի բելգիացի Զիզու Բերգսի հետ, որը հոկտեմբերի 7-ին հաղթել է Գաբրիել Դիալոյին: Ջոկովիչն ու Բերգսը կհանդիպեն առաջին անգամ:

ATP «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ