Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթել է Աթենքի ATP 250 կարգի մրցաշարը` եզրափակիչ մրցախաղում 4-6, 6-3, 7-5 հաշվով առավելության հասնելով 9-րդ համար, իտալացի Լորենցո Մուզետիի դեմ պայքարում:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը սոցցանցերում հայտարարել է, որ չի մասնակցի Թուրինում կայանալիք ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարին:
«Ես իսկապես ուզում էի մրցել Թուրինում և խաղալ իմ լավագույն թենիսը, բայց այսօր՝ Աթենքում կայացած եզրափակիչից հետո, ցավոք, ստիպված եմ հայտարարել, որ չեմ մասնակցի Ամփոփիչ մրցաշարին՝ անհանգստացնող վնասվածքի պատճառով։
Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում այն երկրպագուներից, որոնք հույս ունեին տեսնել իմ խաղը. ձեր աջակցությունն անգնահատելի է։
Մաղթում եմ բոլոր թենիսիստներին հրաշալի մրցաշար և անհամբեր սպասում եմ կորտ վերադառնալուն՝ բոլորիդ կրկին տեսնելու համար»,- հայտարարել է 38-ամյա սերբը:
Ջոկովիչի փոխարեն Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել Մուզետին:
ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարը կկայանա նոյեմբերի 9-16-ը, կցուցադրվի Fast TV հավելվածում (iOS, Android):


