Լեգենդար Նովակ Ջոկովիչը տղամարդկանց մենախաղում նվաճել է կարիերայի 100-րդ տիտղոսը` հաղթելով Ժնևի ATP-250 շարքի մրցաշարը։
Սերբ թենիսիստը Շվեյցարիայում կայացած մրցաշարի եզրափակիչում համառ պայքարում 5-7, 7-6 (7-2), 7-6 (7-2) հաշվով հաղթել է Հուբերտ Հուրկաչին (Լեհաստան, 31-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 3 ժամ 8 րոպե։
Բաց դարաշրջանում Ջոկովիչը նվաճած տիտղոսների քանակով պատմության մեջ երրորդ լավագույնն է։ Նա զիջում է միայն Ջիմի Քոնորսին (109) և Ռոջեր Ֆեդերերին (103)։