Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի 7-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը ներկա է գտնվել ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի խոշոր մարզումային համալիրի բացման արարողությանը:
37-ամյա թենիսիստը միջոցառման պատվավոր հյուրն է եղել։ Նա զրուցել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ, ստացել է ՊՍԺ-ի անվանական մարզաշապիկ:
ՊՍԺ-ն նոր համալիրի կառուցման համար ծախսել է 300 միլիոն եվրո: