«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը GQ հանրահայտ պարբերականի հետ զրույցում նշել է այն իրերը, առանց որոնց չի պատկերացնում իր կյանքը:
37-ամյա սերբ թենիսիստի ցուցակում են հայտնվել Head ապրանքանիշի թենիսի ռակետը, ընտանեկան լուսանկարը, Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, Hublot Big Bang Unico Novak Djokovic բրենդային ժամացույցը, Lacoste-ի հագուստը, աղոթագիրքն ու ծնողների համար նախատեսված ձեռնարկը, ASICS Court FF 3 մարզակոշիկները, իր երեխաների կրոնական զարդերը, հատուկ բուժիչ սկավառակը, որն էլեկտրամագնիսական դաշտ է ստեղծում, SILA ապրանքանիշի միներալների և վիտամինների կոմպլեքսը, ինչպես նաև իր խաչն ու ընտանիքի նկարով կախազարդը:


