Logo

Ջոկովիչը նշել է, թե որ մրցաշարից հետո է ուզում ավարտել կարիերան

16:43 / 10.11.2025Թենիս
null

Լեգենդար Նովակ Ջոկովիչը խոսել է կարիերան ավարտելու թեմայի մասին, հայտնում է Punto de Break-ը։

«Իմ ամբողջ կյանքի ու կարիերայի ընթացքում ես մի քանի տարվա համար ծրագիր ունեմ։ Նվաճելով բոլոր հնարավոր տիտղոսները` միշտ մտածել եմ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի մասին, քանի որ ուզում եմ դեռ շատ կորտ դուրս գալ։ Կցանկանամ հենց այդ մրցաշարից հետո կանգ առնել։

Չգիտեմ` կկարողանա՞մ կրկին Սերբիայի դրոշի ներքո հանդես գալ, թե՞ ոչ, բայց դա հիասքանչ կլինի։ Այժմ փորձում եմ ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկապես առավելագույն չափով առողջ լինել»,- ասել է 38-ամյա թենիսիստը։

Սերբ թենիսիստը կարիերայում 101 տիտղոս է նվաճել, որոնցից 24-ը` «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Նա նաև Օլիմպիական չեմպիոն (2024թ.) և բրոնզե մեդալակիր (2008թ.) է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ