Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը տարվա Ամփոփիչ մրցաշարի տղամարդկանց մենախաղին մասնակցելու իրավունք է ստացել, հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը։
Սերբ թենիսիստը 2025թ. 46 մրցախաղում տարել է 35 հաղթանակ, կրել 11 պարտություն, նվաճել Ժնևի ATP-250 կարգի մրցաշարի տիտղոսը, «Մեծ սաղավարտի» տարվա բոլոր չորս մրցաշարերում հասել է կիսաեզրափակիչ ու վաստակել ընդհանուր 4580 վարկանիշային միավոր։
38-ամյա Ջոկովիչը կարիերայում ռեկորդային` 7 անգամ հաղթել է տարվա Ամփոփիչ մրցաշարը։
Ավելի վաղ Ամփոփիչ մրցաշարի ուղեգիր նվաճել էին նաև աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը (Իսպանիա) և Յանիկ Սիները (Իտալիա, երկրորդ ռակետ)։
Մրցաշարը կանցկացվի Իտալիայի Թուրին քաղաքում նոյեմբերի 9-16-ը։
ATP-ի «Մասթերս» կարգի և տարվա Ամփոփիչ մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


