Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը որոշել է փակել «Նովակ» թենիսի կենտրոնը, որը գտնվում է Բելգրադում:
Սերբ թենիսիստին և իր կնոջը պատկանող «Tara 2016» ընկերությունը քաղաքին կվերադարձնի այն հողատարածքը և շինությունը, որտեղ գործում էր կենտրոնը:
«Երկար ենք մտածել ու կայացրել դժվարին որոշում: 10 տարի անց որոշել ենք դադարեցնել «Նովակ» կենտրոնի աշխատանքը: Այս ընթացքում այնտեղ մարզվել են հազարավոր երեխաներ: Այստեղ անցկացրել ենք ATP-ի 7 և WTA-ի շարքի մեկ մրցաշարեր՝ ստանալով լավագույն գնահատականը: Մեր տնօրենների խորհուրդն ուշադրությունը կսևեռի այլ ծրագրերի վրա»,- ասված է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հռոմում շարունակվող ATP-1000 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը 2-6, 6-4, 2-6 հաշվով պարտվել էր աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին ու ավարտել ելույթները:


