Logo

Ջոն Կորդոբան` «Կրասնոդարի» պատմության մեջ գլխավոր ռմբարկու

18:20 / 30.11.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան գրավել է «Կռիլյա Սովետովի» դարպասը` դառնալով ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն։

Կոլումբացի ֆուտբոլիստն ակումբում իր գոլերի քանակը հասցրել է 69-ի` շրջանցելով Ֆյոդոր Սմոլովին (68)։

Կորդոբան «Կրասնոդարում» հանդես է գալիս 2021թ. հուլիսից, թիմի կազմում 2024/25 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չենպիոն։

Ի դեպ, «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 53 գոլով ակումբի պատմության մեջ չորրորդ գլխավոր ռմբարկուն է։ Նա կտրուկ մոտեցել է երրորդ տեղը զբաղեցնող, ակումբի նախկին հարձակվող Արիին, որը մրցակիցների դարպասը գրավել է 54 անգամ:

Կարդացեք նաև

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ