Լոնդոնի «Չելսիի» լեգենդար պաշտպան Ջոն Թերին աշխատանք է ստացել ակումբի համակարգում:
«Ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն: Աշխատելու եմ ակումբի ակադեմիայում»,- սոցցանցեում գրել է անգլիացին:
Հիշեցնենք, որ 42-ամյա նախկին ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի գույները պաշտպանել էր 1998-2017-ին՝ 5 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, նվաճելով Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գավաթները:


