Logo

Ջոն վան'տ Սխիպ. «Մեր հիմնական նպատակն ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է»

19:55 / 19.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպման և այլ թեմաների մասին։

Վրաստանի հավաքականի և Ժորժ Միկաուտաձեի մասին

«Վրաստանի թիմին հանդիպել եմ դեռ Հունաստանի հավաքականը մարզելիս։ Գիտեմ, որ վերջին 3-4 տարիներին շատ մեծ առաջընթաց է գրանցել։ Դա է վկայում նաև այն, որ կարողացան որակավորվել Եվրո-2024-ին և լավ ելույթներ ունեցան։ Վրաստանի հավաքականը բավական բարդ մրցակից է, սակայն մեզ համար սա նույնպես լավ մարտահրավեր է և օրինակ, թե ինչպես կարելի է փոքր երկիր ունենալու դեպքում հասնել հաջողության։

«Այաքսում», ցավոք, այնպիսի ժամանակներ էին, որ չէի կարողանում շատ խաղաժամանակ տրամադրել Ժորժ Միկաուտաձեին։ Ակումբում այլ հարձակվողներ էլ էին հանդես գալիս, բայց նա իր աշխատասիրության շնորհիվ այժմ հանդես է գալիս «Լիոնում»։

Հայաստանի հավաքականից տպավորությունների մասին

«Իրականում թիմի հետ ծանոթանալու շատ քիչ ժամանակ եմ ուենցել: Բացի այն, որ ժամանակն է քիչ, խաղալու ենք այս շրջափուլի առաջին օրը։ Կարող եմ նշել, որ այս ընթացքում մեծ նվիրվածություն եմ տեսել և դրական էներգիա ֆուտբոլիստների կողմից»։

Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին

«Առաջին հերթին հիշել եմ Հունաստանի հավաքականի փորձը։ Ցանկանում էի նմանատիպ փորձառություն ունենալ նաև Հայաստանում։ «Այաքսից» հետո ցանկանում էի կրկին հավաքական մարզել։ 2019 թվականին, երբ Հունաստանի հավաքականի ղեկին ժամանել էի Հայաստան, շատ էի զարմացել ու հիացել առկա ենթակառուցվածքներով»։

Հայ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի հետ ծանոթ լինելու և Fastex Պրեմիեր լիգայից խաղացողներ հրավիրելու մասին

«Մենք արդեն 3-4 շաբաթ է՝ Հայաստանում ենք և բավական շատ հանդիպումներ ենք դիտել։ Կարող եմ ասել` բոլոր այն ֆուտբոլիստների համար, որոնք արժանի կլինեն հրավիրվելուն, բաց են հավաքականի դռները։ Արդեն հրավիրել ենք որոշ ֆուտբոլիստների, որոնց հետ հույսեր ենք կապում։

Մենք մի քանի շաբաթ ենք այստեղ և սկսում ենք քիչ-քիչ ծանոթանալ հայկական ֆուտբոլին։ Հուսով եմ` Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստները կկարողանան բարելավել խաղամակարդակը և ավելի լավ թիմերում հանդես գալ։

Հայաստանի առաջնությունում խաղալով` ֆուտբոլիստները կարող են խաղամակարդակը բարձրացնելու փորձեր անել։ Հաճույք եմ ստացել Հայաստանի Պրեմիեր լիգայի որոշ հանդիպումներ դիտելուց»։

Հայաստանի հավաքականի նպատակների մասին

«Մեր  հիմնական նպատակն ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է։ Կարճաժամկետ նպատակները` Վրաստանի թիմի դեմ լավ հանդիպում անցկացնելը և մրցակցի համար դժվարություններ ստեղծելը»։

Վրաստանի հավաքականից տպավորությունների մասին

«Ինչպես արդեն նշեցի, Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ ունի։ Ազգերի լիգայում և որակավորման փուլերում լավ հանդիպումներ են ունեցել։ Ցավոք, մեզ չեն կարող օգնել երկու շատ ուժեղ խաղացողներ` Սելարայանն ու Սպերցյանը, բայց մյուս կողմից էլ լավ հնարավորություն է այլ խաղացողների համար»։

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

23:01 / 12.06.2025 • Ձյուդո

Ձյուդոյի ԱԱ. Աշիկ Անդրեյանի առաջին մրցակիցը

22:41 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բարսելոնան» Դիասի տրանսֆերի համար պատրաստ է վճարել առավելագույնը 60 միլիոն

22:15 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բենֆիկան» «Ռոմայից» ձեռք է բերել Սամուել Դալի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
21:42 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Լերոյ Սանեն` «Գալաթասարայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
21:15 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Եվրոպական չորս ակումբներ դիտարկում են Սպերցյանի հնարավոր տրանսֆերը

20:50 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Անգլիական լիգայի գավաթում փոփոխություններ կլինեն

Պաշտոնական
20:19 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Զագրեբի «Դինամոյից» հեռացած Սանդրո Պերկովիչը կգլխավորի «Նոան»

19:43 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հովհաննես Հարությունյանը վերադարձել է «Սոչի»

Պաշտոնական
19:29 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի

Պաշտոնական
19:19 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սարգիս Մեթոյանը տեղափոխվել է «Փյունիկ»

Պաշտոնական
19:03 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կևին Դե Բրույնեն` «Նապոլիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
18:41 / 12.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Ման. Սիթին» պայմանագիր կկնքի «Ռուսենբորգի» երիտասարդ տաղանդի հետ

18:03 / 12.06.2025 • Ֆուտբոլ

«Յուվենտուսը» նոր պայմանագիր է կնքել Սավոնայի հետ

Պաշտոնական
17:43 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Դե Բրույնեն բուժզննում է անցել Նեապոլում

17:19 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մատեուս Կունյան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
16:49 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Չելսիի» արտագնա մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանում

16:02 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ներկայացվեց որպես «Ռեալի» ֆուտբոլիստ

15:48 / 12.06.2025 • Ֆուտբոլ

«Ալ Նասրը» մտադիր է գլխավոր մարզիչ նշանակել Լուչանո Սպալետիին

15:19 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ինտերի» արտագնա մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանում

14:41 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Գյումրիի քաղաքային մարզադաշտում կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը

14:18 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Տրանսֆերային անցուդարձ

13:56 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Մանչեսթեր Յունայթեդի» տնային մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանում

13:28 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Մեսին, Սուարեսը, Բուսկետսն ու Ալբան կմասնակցեն ԱԱԱ-ին

12:59 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Մոդրիչն աշխարհի ակումբային առաջնությունից հետո բուժզննում կանցնի «Միլանում»

12:29 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Լևանդովսկիի հետ սկանդալից հետո

Պաշտոնական
11:51 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Նիկո Ուիլյամսը մոտ է «Բավարիա» տեղափոխությանը

11:17 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Sky Sport. Դեշամը շռայլ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

10:59 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Ինձագին կգլխավորի «Պալերմոն»

10:25 / 12.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լերոյ Սանեն ժամանել է Ստամբուլ

Պաշտոնական
00:55 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. 36-ամյա Պերիշիչը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

00:25 / 12.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Տուդորը կշարունակի գլխավորել «Յուվենտուսը»

23:57 / 11.06.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հայաստանն առաջինն է թիմային հաշվարկում

23:23 / 11.06.2025 • Թենիս

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը մեկնարկել է երկու պարտությամբ

22:54 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սերոբ Գալստյանը` «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
22:25 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԱԱԱ. «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակը

21:47 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխությունը 99 տոկոսով կայացած է

21:09 / 11.06.2025 • Ըմբշամարտ

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Մարատ Աճեմյանն ու Հայկ Մանուկյանը` ոսկե մեդալակիր

20:48 / 11.06.2025 • Թենիս

fastnews-video-icon
Հերթոգենբոսխ. Խաչանովը դժվարին հաղթանակով քառորդ եզրափակիչում է

20:20 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Սանեն կտեղափոխվի «Գալաթասարայ»

19:50 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԱԱԱ. «Ռեալի» հայտացուցակը

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ